«Էյչ-Էս-Բի-Սի» բանկն ու քաղաքապետարանը կանաչ տարածքների ընդլայնման համատեղ ծրագրեր կիրականացնեն

«Էյչ-Էս-Բի-Սի» բանկն ու քաղաքապետարանը կանաչ տարածքների ընդլայնման համատեղ ծրագրեր կիրականացնեն

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են քաղաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև բանկի ապագա գլխավոր տնօրեն Թիզ Քլեմենցը:

Քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս մասով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը: Իսկ Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ բանկը շահագրգռված է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հարցում ու, հատկապես, շրջակա միջավայրի պահպանության և կանաչ տարածքների ընդլայնման ծրագրերի շրջանակում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը բազմակողմանի կքննարկի բոլոր առաջարկներն ու կներկայացնի հնարավոր համագործակցության ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---