Արևելագետ. Սիրիայում ռազմական գործողություններն էլ ավելի կծավալվեն

Արևելագետ. Սիրիայում ռազմական գործողություններն էլ ավելի կծավալվեն

PanARMENIAN.Net - Արևելագետներ Արմեն Պետրոսյանը և Սարգիս Գրիգորյանը կարծում են, որ վերջին իրադարձություններից հետո, երբ Սիրիայում ահաբեկչության զոհ գնացին երկիր մի շարք պաշտոնյաներ, այնտեղ իրավիճակն էլ ավելի կսրվի:

«Երկկողմանի կավելանան ռազմական գործողությունները: Ասադը կձգտի առավել նպատակաուղղված և կոշտ միջոցներով հասնել պատժի: Ընդդիմությունն ու նրանց հովանավորներն էլ, ոգևորված հաջողությունից, կձգտեն տարբեր բնակավայրերում ռազմական գործողություններ ծավալել»,- ասաց Գրիգորյանը:

Պետրոսյանի կարծիքով, սա պայմանավորված էր արտաքին ուժերի աջակցությամբ, ինչպես նաև պետական հեղաշրջման փորձ էր. «Պատահական մարդը չէր կարող թափանցել շենք ու ռումբ տեղադրել, սա մանրակրկիտ կազմակերպված ահաբեկչություն էր»:

Գրիգորյանը կարծում է, որ նախագահ Բաշար ալ Ասադը տիրապետում է իրավիճակին, նա կարողացավ, այսպես կոչված «ընդդիմությունից» մաքրել ու ազատել Դամասկոսի մի քանի շրջաններ:

«Շատ մեծ է այսօր տեղեկատվական պատերազմը: ԶԼՄ-ները այնպիսի նյութեր են հրապարակում, որոնք բխում են իրենց երկրների շահերից: Օրինակ` տեղեկություններ կան, որ Դոհայում կառուցվում են Դամասկոսի, Հալոպի ու Լաթակիայի շենքերի նման շինություններ, որ մի որոշ ժամանակ անց լրատվամիջոցներով ցույց տան, թե ինչպես են հարձակվում նախագահական շենքի վրա ու գրավում այն»,- նշեց Պետրոսյանը:

Պետրոսյանը չբացառեց նաև, որ Սիրիայում կողմերից մեկն ու մեկն ի վերջո կզիջի ու հնարավոր է նաև խնդրի խաղաղ կարգավորում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---