Վիկտոր Համբարձումյանի մրցանակի հաղթողներ են ճանաչվել Էստոնիայից Յան Էյնաստոնը և ՌԴ-ից Իգոր Նովիկովը

Վիկտոր Համբարձումյանի մրցանակի հաղթողներ են ճանաչվել Էստոնիայից Յան Էյնաստոնը և ՌԴ-ից Իգոր Նովիկովը

PanARMENIAN.Net - Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ՀՀ ԳԱԱ-ում հայտարարել է մրցույթի արդյուքները:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԳԱԱ լրատվական ծառայությունից, մրցանակի հաղթողներ են ճանաչվել Յան Էյնաստոնը` Տարտուի աստղադիտարանի ավագ գիտաշխատող (Էստոնիա) և Իգոր Նովիկովը` Մոսկվայի Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական աստղագիտության կենտրոնի փոխտնօրեն (Ռուսաստան): Մրցանակը` 500,000 ԱՄՆ դոլար, կբաժանվի երկու դափնեկիրների միջև:

Մրցույթին ներկայացված է եղել 12 աշխատանքներ: Տարտուի աստղադիտարանը առաջադրել է Յան Էյնաստոնին «Թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար» : Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտական ինստիտուտի (Լիտվա) կողմից պրոֆեսոր Իգոր Նովիկովը առաջադրվել է «Ջերմ տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպան և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար»:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է: Մրցանակը հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2012թ. սեպտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---