Ամփոփվեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը

Ամփոփվեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը

PanARMENIAN.Net - Աղավնաձորի ճամբարում հուլիսի 20-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 4-րդ փուլն ամփոփող «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով գրական, երաժշտական երեկույթ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, ներկա էին Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), մշակույթի և արվեստի գործիչներ:

Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկավ նաև «Հայկազունք» գուսանա-աշուղական համույթը և այն ավարտվեց Ճամբարային խարույկի մոտ:

Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 180 երիտասարդներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---