Պայթեցվեց Երևանի կրկեսի գմբեթը

Պայթեցվեց Երևանի կրկեսի գմբեթը

PanARMENIAN.Net - Քիչ առաջ Երևանի կրկեսի շենքն ապամոնտաժելու նպատակով պայթեցվեց Կրկեսի գմբեթը:

Շենքի գմբեթը գտնվում էր վթարային վիճակում, այն ապամոնտաժելու համար անվտանգ տարբերակ էր ընտրվել պայթեցումը: Ինչպես հաղորդում է ԱԻՆը, պայթեցնող խմբի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված էր ոչ պրոֆեսիոնալ ապամոնտաժումների ու պայթեցումների հետևանքով արձանագրված մի քանի ողբերգական պատահարներով:

Կրկեսի շենքը այժմ գտնվում է վերանորոգման փուլում, շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում նախորդ տարվա օգոստոսի 1-ից: Ծրագրի արժեքը 6 մլն ԱՄՆ դոլար է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---