Հորդանանի «Սպիտակ» պարային համույթը համերգ կունենա Երևանում

Հորդանանի «Սպիտակ» պարային համույթը համերգ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակներում հուլիսի 22-ին` ժամը 19.00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Հորդանանի «Սպիտակ» պարային համույթի համերգը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, պարային խումբը հիմնադրվել է 1960 թ.-ին, իսկ 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո խումբը ստացել է «Սպիտակ» անվանումը: 1989թ. արդեն խումբը իր 20 պարողներով համերգներով հանդես է եկել Հորդանանի թագավորական մշակութային կենտրոնում:

2009թ. մայիսին «Սպիտակ» պարային խումբը` արդեն 28 պարողներով, եղել է Հայաստանում, հաղորդակցվել հայկական պարարվեստի ակունքներին ու ներկայացրել հայկական մշակույթը, ազգագրական, ժողովրդական պարը Հորդանանի հայ համայնքում:

Խումբը Հայաստանում ելույթներ է ունեցել նաև 2011 օգոստոսին: «Սպիտակ» խումբը մասնակցել է մի շարք փառատոների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---