Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորել է Բակո Սահակյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին՝ հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ին հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԺ-ի լրատվական ծառայությունից:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առթիվ:

Հուլիսի 19-ի համաժողովրդական քվեարկության արդյունքները եւս մեկ անգամ հավաստում են, որ, իբրեւ պետական ու քաղաքական գործիչ, Դուք շարունակում եք վայելել մեր ժողովրդի վստահությունը: Դա արդյունք է այն հաջողությունների, որ նախընթաց շրջանում արձանագրվել են մեր երկրի կյանքի բոլոր ասպարեզներում:

Համոզված եմ, որ առաջիկա հինգ տարիներին Դուք շարունակելու եք կյանքի կոչել այն բոլոր նպատակները, որ առաջադրված են Ձեր նախընտրական ծրագրում` ի շահ Արցախի ժողովրդի բարօրության:

Թույլ տվեք հավաստիացնել, որ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինը, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը պատրաստակամ են իրենց աջակցությունը բերելու Ձեր ազգանպաստ գործունեությանը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---