Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահին

Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահին

PanARMENIAN.Net - Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Նաբիլ Էլալեմին, ով նախորդ հինգշաբթի առևանգվել էր երկրի մայրաքաղաք Տրիպոլիում, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը` հղելով պաշտոնյայի եղբոր հայտարարությունը: Ընդ որում, պաշտոնյայի առևանգման պատճառներն ու ազատ արձակման պայմանները անհայտ են մնում:

Հիմա Էլալեմը գտնվում է տանը և իրեն լավ է զգում:

Ինչպես նշում է գործակալությունը, Էլալեմը Քադդաֆիի օրոք գլխավորում էր երկրի ֆուտբոլի ասոցիացիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---