23 հուլիսի 2012 - 11:58 AMT
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն կխաղա հայ ռեժիսորի ֆիլմում

Հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Իրինա Շեյկը ստացել է համատեղ ռուս-ամերիկյան կատակերգության գլխավոր դերերից մեկը: Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ն, ura-inform-ի վրա հղումով, հրավերը ստանալով Իրինան անմիջապես համաձայնվել է: «Matt-on-Demand», կամ թարգմանաբար «Մտածիր իմ մասին» Ֆիլմի ռեժիսորն է ռուսաստանաբնակ Սարիկ Անդրեասյանը, որը նաև սցենարիստ է ու պրոդյուսեր: Սարիկ Անդրեասյանը հայտնի է որպես «Ծառայողական սիրավեպ. Մեր ժամանակներ», «Հղի տղամարդը», «Մայրիկներ», «Այն նույն Կարլսոնը», «Դայակներ» ֆիլմերի ռեժիսոր: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, գլխավոր տղամարդկանց դերերը կատարում են մեքսիկացի Գաել Գարսիա Բերնալն ու ամերիկացի Կրիս Փայնը:

Ֆիլմի պրեմիերան նշանակված է եկող տարվա գարնանը: 26-ամյա Իրինա Շեյկը, որի իսկանան ազգանունը Շայհլիսլամովա է, ծնվել է ՌԴ Եմանժելինսկ քաղաքում: 2007թ. ի վեր աղջիկը հայտնի Sports Illustrated Swimsuit Edition պարբերականի մոդել է, համագործակցում է Guess, Lacoste, La Perla ապրանքանիշերի հետ: Ըստ լուրերի, նա նշանված է Քրիշտիանու Ռոնալդուի հետ: