23 հուլիսի 2012 - 11:27 AMT
Ամփոփվեց «Արի տուն» ծրագրի վերջին փուլը

Աղավնաձորի ճամբարում հուլիսի 20-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» համահայկական երիտասարդական ծրագրի 4-րդ փուլն ամփոփող «Ես քո զավակն եմ Հայաստան» խորագրով գրական, երաժշտական երեկույթը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են սփյուքի նախարարության լրատվական ծառայությունից, ներկա էին Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), մշակույթի և արվեստի գործիչներ:

Միջոցառմանը իրենց կատարումներով հանդես եկավ նաև «Հայկազունք» գուսանա-աշուղական համույթը և այն ավարտվեց Ճամբարային խարույկի մոտ:

Աղավնաձորի ճամբարում այս անգամ հյուրընկալվել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 180 երիտասարդներ: