14 մարտի 2003 - 19:01 AMT
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությունում եւ Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի լիազոր եւ արտակարգ դեսպան (նստավայրը Լոնդոնում): Այդ մասին հրամանագիրն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: