Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ23 հուլիսի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել դերասանուհի Գալյա Նովենցի մահվան առիթով: Ուղերձում նշվում է. «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու զավակ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի, մեծանուն դերասանուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան մասին: Հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության` բերում ենք Մեր խորին ցավակցությունը հանգուցյալի հարազատներին, մերձավորներին, գործընկերներին և բոլոր վշտացյալներին: Լուսահոգի Գալյա Նովենցը հայ թատերարվեստի և կինոարվեստի մեծագույն երախտավորներից էր, ում տաղանդը միշտ փայլել է վառ և տպավորիչ կատարումներով: Նրա դերասանական բարձր վարպետությամբ հիացել են հայեր և օտարներ, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Շնորհաշատ դերասանուհին վաստակել է ջերմ սերն ու հարգանքը արվեստասեր հասարակության: Բարեհիշատակ Գալյա Նովենցի ստեղծած ինքնատիպ կերպարները մարմնավորում են հատկապես հայ կնոջը` իր տառապանքներով և հոգու պոռթկումներով, ներաշխարհի հույզերով և բարու ու երջանկության ազնիվ ձգտումով»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |