23 հուլիսի 2012 - 14:26 AMT
Տիգրան Դավթյան. ՀՀ տնտեսությունը գրանցում է դրական միտումներ

Հայաստանի տնտեսությունն արդեն այսօր գրանցում է դրական միտումներ, այդ թվում` կառուցվածքի փոփոխման առումով, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ամփոփելով 2012-ի առաջին կիսամյակի արդյունքները: «Կիսամյակն ամփոփում ենք տնտեսական ակտիվության7.8 տոկոսանոց ցուցանիշով»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Այս առնչությամբ գերատեսչության ղեկավարն առանձնացրել է դրական առաջխաղացումները արդյունաբերությունում, որտեղ առաջին կիսամյակի ընթացքում աճը կազմել է 13 տոկոս, լավ ցուցանիշներ են գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում` 8 տոկոս և արտահաման ոլորտում` 13.5 տոկոս, ինչպես նաև սպասարկման ոլորտում: Ընդհանուր առմամբ, բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից, դիտվում է դրական առաջխաղացում: «Կարծում եմ, որ նման միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին»,-ընդգծել է նա, հավելելով, որ նման առաջընթաց աճի հիմք կհանդիսանան ՀՀ կառավարության կողմից իրականացվող համապատասխան ծրագրերը: