Արդյունաբերական խորհրդի քննարկմանը կներկայացվի Հայաստանի տնտեսության 5 ճյուղերի զարգացման ռազմավարությունը

Արդյունաբերական խորհրդի քննարկմանը կներկայացվի Հայաստանի տնտեսության 5 ճյուղերի զարգացման ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում արդեն հաստատվել է 4-5 ծրագիր և միջոցառումների գրաֆիկ, որպեսզի դրանք իրականացվեն հատուկ ստեղծված Խորհուրդների կողմից: Այս մասին հուլիսի 23-ին Երևանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքները:

Նախապատրաստված ռազմավարությունների թվում են կոնյակագործության և գինեգործության ոլորտները, դեղագործությունը, ոսկերչությունը, քննարկվում է նաև թեթև արդյունաբերության ոլորտը: «Դրանք այն ոլորտներն են, որոնք առաջնային կերպով ներկայացրել ենք հանրային, բիզնես-հասարակության և շահագրգիռ կողմերի քննարկմանը»,-ասել է նա:

Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ առաջիկա օրերին կկայանա Արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ, որտեղ և կներկայացվեն մշակված ռազմավարական փաստաթղթերը: Նա նաև հավելել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախրարությունում կայացել են առանձին ոլորտների խորհուրդների նիստեր, որոնց ընթացքում մշակվել են այդ ռազմավարությունների վերաբերյալ միասնական մոտեցումներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---