Ներդրողներն արդեն հետաքրքրվում են «Զվարթնոց» օդանավակայանի ԱՏԳ-ոով

Ներդրողներն արդեն հետաքրքրվում են «Զվարթնոց» օդանավակայանի ԱՏԳ-ոով

PanARMENIAN.Net - Պոտենցիալ ներդրողներն արդեն իսկ շահագրգռված են «Զվարթնոց» օդամավակայանում ազատ տնտեսական գոտու կազմակերպմամբ: Այդ մասին հուլիսի 23-ին Երևանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Մենք մտադիր ենք հայտեր ստանալ այն ընկերություններից, որոնք ցանկանում են աշխատել այս ԱՏԳ-ներում»,-ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ աշնանը 2012թ. ապրիլի 26-ին նախարարության և «Սիտրոնիկս Հայաստան» ընկերության միջև ստորագրված պայմանագրով, հանրապետության տարածքում կգործարկվի առաջին ազատ տնտեսական գոտին:

Տիգրան Դավթյանը նաև նշեց, որ Հայաստանը ցանկանում է ազատ գոտում նոր ընկերությունների տեսնել նոր տեխնոլոգիաներով օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:

Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատեց «ՌԱՕ Մարս» և «Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին նախագիծը, ինչպես նաև «Սիտրոնիկսի» հայտը կառավարչի կարգավիճակի համար:

Նախագծում ներդրվել է 10 մլն դոլար: ԱՏԳ ձևավորման պարտադիր պայմաններից է արտահանմանը միտված արտադրանքը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---