Հայաստանը բանակցում է ՀԲ հետ` ժամանակակից ՏՏ-կենտրոնների ցանց ստեղծելու համար

Հայաստանը բանակցում է ՀԲ հետ` ժամանակակից ՏՏ-կենտրոնների ցանց ստեղծելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ` Հայաստանի տարածքում ժամանակակից ՏՏ-կենտրոնների ցանց ստեղծելու համար, հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Մասնավորապես, խոսքը ՀՀ մարզերում ՏՏ-կենտրոններ բացելու մասին է, Վանաձորի և Չարենցավանի, որտեղ «կա մեծ ներուժ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներ ստեղծելու համար»:

Նրա խոսքով, ՏՏ ոլորտում, առաջին կիսամյակի արդյունքներով, դիտվում է դրական դինամիկա, որը ՀՀ տնտեսության կարևորագուն ճյուղերից մեկն է: «Այստեղ դինամիկան բավականին հետաքրքիր է, արդեն մայիսից սկսվել են Գյումրու տեխնոպարկի շինարարական աշխատանքները և 1-2 տարուց մենք կունենանք բոլոր միջազգային պահանջներին համապատասխանող ՏՏ-կենտրոն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---