23 հուլիսի 2012 - 16:54 AMT
Հերթական ահաբեկչություններն Իրաքում շուրջ 80 մարդու կյանք են խլել

Իրաքի տարբեր շրջաններում երկուշաբթի տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում 82 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է բրիտանական «Սքայ նյուս» հեռուստաալիքը:

Ահաբեկչական գործողությունները կատարվել են Բաղդադում և մերձակայքում, ինչպես նաև հյուսիս-արևելքում:

Զոհերի մեծ մասը ոստիկաններ ու զինծառայողներ են:

Որոշ գործողություններին մասնակցել են մահապարտ ահաբեկիչներ: