23 հուլիսի 2012 - 17:31 AMT
Համահայկական առաջին բնագիտական օլիմպիադայի մեկնարկը տրված է

Այս տարի առաջին անգամ ԿԳՆ-ն Հայաստանում կազմակերպվում է Համահայկական բնագիտական օլիմպիադա` ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների գծով:

Օլիմպիադայի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր Երևանի Շահինյանի անվան անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Բացմանը մասնակցում էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նա նշեց, որ օլիմպիադայի գաղափարը տրվել էր դեռևս անցյալ տարի, երբ նախագահի հետ հանդիպման ընթացքում հայագիտական օլիմպիադայի մասնակիցներից մեկը խնդրեց նախագահին, որ բացի հայագիտականից նաև այլ օլիմպիադաներ անցկացվեն:

Նախարարը նշեց նաև, որ քննարկվում է նաև այլ առարկաների գծով համահայկական օլիմպիադաներ կազմերկերպելու հարցը:

ԿԳՆ սփյուքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Թամարա Զալինյանն ասաց, որ առաջին բնագիտական օլիմպիադային մասնակցում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, նախատեսված էր նաև Սիրիայից, սակայն ինչպես նշեց վերջինս, այնտեղից մասնակիցները քաղաքական դրության պատճառով չեն կարողացել մասնակցել:

Օլիմպիադային մասնակցում են 42 մասնակիցներ ՀՀ-ից ու Արցախից և մոտ 30 մասնակիցներ Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից: Այն կտևի մեկ շաբաթ, փակումը կլինի հուլիսի 27-ին: