Արեշև. Բաքվի սպառազինումն առաջնային չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար

Արեշև. Բաքվի սպառազինումն առաջնային չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի սպառազինումը առաջնային չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կամ խոշոր ռուսական ընկերությունների, օրինակ, «Ռոսօբորոնէքսպորտի» համար: Այդ մասին հայտարարել է Երևանում քաղաքագետ, Սևծովյան և Կասպից ավազանի տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին: «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ներառում է նաև այն ըմբռնունը, որ ռազմա-քաղաքական ռազմավարական բալանսի կտրուկ փոփոխությունը կվնասի նաև ՌԴ շահերին Հարավային Կովկասում, հետևաբար և Հյուսիսային Կովկասում ու այլ տարածշրջաններում»,-ասել է նա:

Արեշևը նշել է, որ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև այնպիսի համապարփակ բնույթ չի կրում, ինչպես հայ-ռուսականը:

Ըստ նրա, սպառազինության առաքումներով զբաղվում են առանձին ռուսական ձեռնարկություններ: «Հավատացեք, ռուսական կառավարությունը միշտ չէ, որ իրական ռեսուրսներ ունի, կանոնակարգելու համար առանձին տնտեսվարող օբյեկտների առևտրային գործունեությունը»,-ասել է Արեշևը:

Քաղաքագետը չի բացառել նաև, որ արևմտյան երկրները նույնպես առաջիկայում կզինեն Ադրբեջանին: Գուցե ԱՄՆ-ն դա ուղղակիորեն չանի, քանի որ որոշակի սահմանափակումներ կան, բայց կանի, օրինակ, Իսրայելի միջոցով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---