24 հուլիսի 2012 - 12:09 AMT
Moody's-ը նվազեցրել է Գերմանիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի վարկանիշերը

Միջազգային վարկանիշային Moody's գործակալությունը նվազեցրել է կանխատեսումը Գերմանիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի ինքնիշխան վարկային վարկանիշերի գծով «Aaa»-ից մինչև բացասական, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: ԵՄ առաջատար տնտեսությունների վարկանիշերը դեռ անփոփոխ են՝ «Aaa»:

Գործակալությունը նշում է, որ կանխատեսման վատթարացման մասին որոշումն ընդունվել է «աճող անվստահությունից» եվրոյի գոտում պարտքային ճգնաժամի լուծման հանդեպ: «Գնալով որոշակի է դառնում եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու պարագան, ինչը հարված կհասցնի նաև կազմակերպության մյուս անդամներին, մասնավորապես, Իտալիային և Իսպանիային»-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: