24 հուլիսի 2012 - 10:07 AMT
«168 ժամ». Սյունիքի մարզպետը Գեղիի հանքավայրը վաճառել է Մաքսիմ Հակոբյանին

Թերթը գրում է, որ Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ընդ որում` բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը: Երեկ թերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել Սյունիքի մարզպետից, ով նախ նշեց, թե պատրաստվում է մտնել օդանավ, ապա հերքեց տեղեկատվությունն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Ավելի ուշ թերթը փորձեց որոշակի տեղեկություններ ստանալ նաև ԱԺ պատգամավոր Մ. Հակոբյանի որդուց` Վահե Հակոբյանից, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր: