Մարիամ Ավետիսյանը Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում Մ12 խմբում դարձել է հաղթող

Մարիամ Ավետիսյանը Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում Մ12 խմբում դարձել է հաղթող

PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Ավետիսյանը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված շախմատի Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում Մ12 խմբում 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ նվաճել առաջին մրցանակը:

Երկրորդ մրցանակակիրներ են դարձել Գոռ Գրիգորյանը (Մ8),Աշոտ Փարվանյանը և Անի Իվանյանը (Մ12):

Փառատոնի գլխավոր օփենում միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը եւ Սարգիս Վ. Մանուկյանը բաժանել են 1-4-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով Քալաշյանը գրավել է 2-րդ, իսկ Մանուկյանը` 4-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---