24 հուլիսի 2012 - 10:35 AMT
Յուրա Մովսիսյանի դուբլը «Կրասնոդարին» հաղթանակ է բերել Ռուսաստանի առաջնության առաջին տուրում

«Կրասնոդարի» կազմում երկու անգամ առանձնացավ հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա 41-րդ րոպեին խփեց իր թիմի առաջին գոլը, ապա հաջող իրացրեց 11-մետրանոցը` դառվալով դուբլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսում` 65-րդ րոպեին, «Ռուբինի» ֆուտբոլիստները ևս 11-մետրանոց հարվածով, գոլի հեղինակ դարձան, սակայն այդպես էլ չկարողացան հավասարեցնել հաշիվը: Խաղն ավարտվեց հօգուտ Կրասնոդարի` 2:1:

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը խաղից հետո ասել է, որ խաղից առաջ ծրագրում էր օգտագործել Մովսիսյանի արագության առավեկությունը հակառակորդի կենտրոնական պաշտպանների նկատմամբ:

«Մենք փորձում էինք օգտագործել Մովսիսյանի արագությունը: Անգամ կար խաղի հատուկ ծրագիր, որը հաշվի էր առնում եղանակը, հակառակորդի կենտրոնական պաշտպանների շարժունությունը, քաշը, հասակը: «Ռուբինը» շատ ուժեղ թիմ է, իսկ մենք ուրախ ենք նոր խաղաշրջանը սկսել նման մրցակցի նկատմամբ հաղթանակով»,-Մուսլինի խոսքը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: