Հայ-իրանական հանձնաժողովի նիստում կքննարկվեն գյուղատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Հայ-իրանական հանձնաժողովի նիստում կքննարկվեն գյուղատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, վերջինիս խնդրանքով: Շնորհավորելով դեսպանին` բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը հույս հայտնեց, որ պարոն Ռեիսիի հետ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի, որքաննրա նախորդի հետ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցերին` Սերգո Կարապետյանը կարևորեց երկողմանի կապերի հետագա ընդլայնումը , հատկապես`բուսաբուծության և անասնապահության ոլորտներում:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար, դեսպանը պատրաստակամություն հայտնեց հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Նա փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանիի ողջույնի խոսքը հայ գործընկերոջը և պատրաստակամությունը երկու երկրների ագրարային ոլորտում գործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ: Այս մասին հաաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

Նախարար Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ առաջիկայում Երևանում նախատեսվող առևտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և, դրանից ելնելով, հայկական կողմն առաջարկել է Հայաստան հրավիրել ԻԻՀ գյուղատնտեսության նախարարին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---