24 հուլիսի 2012 - 11:58 AMT
Հանրապետության գյուղերում տեղադրվել են 30 բիոզուգարաններ

Հանրապետության երեք գյուղերում տեղարդվել են ավելի քան 30 բիոզուգարաններ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ փորձագետ Լիլիկ Սիմոնյանը: Նրա խոսքով, այդ գյուղերն են Աբովյանից ոչ հեռու գտնվող Ֆոնտան, և Արարատի մարզի Հայանիստ և Խաչփառ գյուղերը:

Զուգարանները հիմնականում տեղադրվել են գյուղերի դպրոցներում, և Հայանիստի տներում: Այստեղ բարձր են գռունտաջրերը, և հորատիպ զուգարանները ջրամատակարարման և ոռոգման համար վնասակար են: Բացի այդ, անցկացվել են ջրագծեր:

Փորձագետի խոսքով, գյուղերը հենց այդպես չեն ընտրվել, նկատի է առնվել բնակիչների սոցիալական վիճակն ու աղիքային հիվանդությունների բարձր աստիճանը:

Սիմոնյանը նշեց, որ մեկ բիոզուգարանի կառուցման գումարը կախված է, թե ինչ շինարարական նյութ է օգտագործվում: Միջին գինը կազմում է 2-3 հազար դոլար մեկ զուգարանի համար:

Գումարները ՀԿ-ն ձեռք է բերում միջազգային գրանտերի միջոցով: