Ֆրանսիական գործակալության հարցում. Պե՞տք է արդյոք Հայոց ցեղասպանության մասին օրենքը

Ֆրանսիական գործակալության հարցում. Պե՞տք է արդյոք Հայոց ցեղասպանության մասին օրենքը

PanARMENIAN.Net - «Պե՞տք է արդյոք Հայոց ցեղասպանության մասին օրենքը»,-նման հարցադրում է զետեղվել ֆրանսիական Newsring լրատվական գործակալության կայքում: Այսօր սկսվել է քվեարկությունը, որի նպատակն է պարզել, թե ինչպես է վերաբերվում հանրությունը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հնարավոր ընդունմանը: Այս պահի դրությամբ կողմ է քվեարկել շուրջ 87 հազար մարդ, կամ հարցման մասնակիցների 60 տոկոսը դեմ՝ 60 հազարը, կամ մասնակիցների 40 տոկոսը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»:

Ըստ վերջին տեղեկությունների, Հայոց ցեղասպանության ճանաչումը քրեականացնող օրինագիծը մոտ ապագայում կրկին կընդգրկվի Ֆրանսիայի քաղաքական օրակարգում, քանի որ, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, «իրենք չեն հրաժարվել օրենքից, որով նախատեսվում է քրեականացնել 1915թ. իրադարձությունների ժխտումը»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---