24 հուլիսի 2012 - 13:49 AMT
Հրայր Թովմասյան. Դատական բարեփոխումների 2012-2016թթ. ծրագրի իրականացումը մեր իշխանությունների պատվի հարցն է

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, այսօր ներկայացնելով ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը, նշեց, որ ծրագրի իրականացման երաշխիքը մեր իշխանությունների պատվի հարցն է:

«Հանրային իշխանություններն ունեն բավական քաղաքական կամք բաց աչքերով նայելու ոլորտի խնդիրներին, մատնանշելու դրանք և ցույց տալու լուծման ուղիները»,- ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ ծրագրի գլխավոր առանձնահատութկուններրից է այն, որ այն համընդգրկուն է, և իր մեջ ներառում է ոչ միայն դատական համակարգին վերաբերող բարեփոխումներ, այլև բարեփոխումներ, որոնք վերաբերում են նոտարական, փաստաբանական, քրեակատարողական համակարգին, ծրագրի մեջ կան դրույթներ, որոնք վերաբերում են իրավաբանական կրթությանը. «Մենք ունենալու ենք մի համակարգ, որն ավելի զերծ է կոռուպցիոն ռիսկերից և բյուրոկրատական քաշքշուկներից»:

Նախարարը նշեց, որ եթե ինչ-որ մեկը դեմ կարող է լինել ծրագրին, նշանակում է նա դեմ է Հայաստանի զարգացմանը: