24 հուլիսի 2012 - 16:43 AMT
Սիրիական ընդդիմությունը պատրաստ է անցումային կառավարություն ձևավորել

Սիրիական ընդդիմությունը համաձայն է «անցումային կառավարություն ձևավորել ներկայիս իշխանության ներկայացուցչի գլխավորությամբ»: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում տալով լիբանանյան ԶԼՄ-ներին, այդ մասին հայտնել է Սիրիական ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Սաբրան:

« Նախագահ Բաշար Ասադի հեռանալու դեպքում մենք համաձայն ենք անցումային շրջանի եմենական սցենարին»,- ընդգծել է նա: