24 հուլիսի 2012 - 16:21 AMT
Հուլիսի 24-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,50 դրամ

Հուլիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,85 մլն դոլարի առք և վաճառք` 408,98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408,75 դրամ:

Ընդ որում հուլիսի 24-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,50 դրամ`հուլիսի 23-ի համեմատ նվազելով 0,75 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 496,66 դրամ` նվազելով 1,28 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,10 կետով` կազմելով 12,54 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: