Սերգեյ Նարիշկին. Մենք հպարտ ենք, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է24 հուլիսի 2012 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: «Նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական համագործակցության կարևորագույն հարցերն ու սկզբունքները, մեր համատեղ ապագայի տեսլականը և հարցերի այն շրջանակը, որոնք կուրվագծեն երկկողմ հետագա գործունեության օրակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու գործում վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված աշխատանքները: Այդ համատեքստում, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններն աշխատում են երկու երկրների միջև սոցիալ-տնտեսական համագործակցության նոր երկարաժամկետ ծրագրի նախագծի շուրջ, որում կներառվեն համագործակցության բոլոր ոլորտները, մինչ 2020 թվականը նախատեսվող համատեղ ծրագրերն ու նպատակները: Շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին ընդունելության համար՝ Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական գործընկերությունը, որի կարևորագույն բաղկացուցիչը երկկողմ առևտրատնտեսական կապերն են: «Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Երկու երկրների խորհրդարանականները պատրաստ են անել ամեն ինչ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի ընդլայնման ու հետագա զարգացման համար»,- նշել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը: Սերգեյ Նարիշկինը ողջունել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև համագործակցության նոր ծրագրի մշակման նախաձեռնությունը և իր աջակցությունը հայտնել աշխատանքների իրականացման գործում: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտերգրացիոն գործընթացիներին, երկու երկրների մարզերի միջև համագործակցության խորացման, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում հնարավոր ներդրումների ներգրավման հարցերին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |