
«Նարեկացի» արվեստի միություն Հայր Թովմա Աբեղա Խաչատրյանի գլխավորությամբ hուլիսի 21-ին Շուշիի կենտրոն այցելեցին Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Կանադայի հայկական թեմի երիտասարդաց միության անդամները:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Նարեկացի արվեստի միության լրատվական կենտրոնից, հանդիպումը ՆԱՄ Շուշիի կենտրոնում կազմակերպվել էր «Քարոզչական կենտրոնից դեպի Արցախ» ուխտագնացության շրջանակներում:
Ուխտագնացները ծանոթացել են ՆԱՄ Շուշիի կենտրոնին, դիտել են կարճամետրաժ ֆիլմ կենտրոնի ստեղծման ու գործունեության վերաբերյալ: Այնուհետև ՆԱՄ Շուշիի կենտրոնի երգչախմբի կատարմամբ ունկնդրել են Հովհաննես Թումանյանի մի քանի ստեղծագործություններ:
2006թ. սեպտեմբերից գործում է «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) Շուշիի մասնաճյուղը: Արդեն ավելի քան 5 տարի կենտրոնում գործում են գեղանկարչության, մանրանկարչության, լուսանկարչության, ձեռագործության, ասմունքի, պարի, թատերական, փայտի փորագրության և այլ խմբակներ, որոնց դասընթացներին հաճախում է ավելի քան 135 երեխա։