
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը հայտնել է, որ Սիրիայում զինված ընդդիմությունը գնալով ավելի շատ տարածքներ է վերահսկում: Նրա կարծիքով` դա կհանգեցնի «անվտանգության գոտիների» ստեղծման, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ավելացրել է սիրիական ընդդիմադիրներին աջակցելու իր ջանքերը և Սիրիայում իշխանափոխություն է ծրագրում : Ընդ որում, Քլինթոնի խոսքով, դեռ ուշ չէ, որպեսզի երկրի նախագահ Բաշար Ասադը սկսի ծրագրել անցումային գործընթացը: