25 հուլիսի 2012 - 09:54 AMT
«Հրապարակ». Երևան-Գյումրի ճանապարհին շարված տրակտորները կմնան մինչև նախագահական ընտրություններ

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ Երևան-Գյումրի ճանապարհի մի հատվածում` «հավսար-զգաստ» տարբերակով կանգնած են մոտ մեկ տասնյակ տրակտորներ, որոնք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «շարել» էր խորհրդարանական ընտրությունների առթիվ: Ինչպես կատակել է թերթի գործընկերներից մեկը` դիմացը նախագահական ընտրություններ են, բարեգործությունը մի քիչ էլ այդպես շարված կմնա: «Հրապարակը» փորձել է ճշտել, թե ինչու տրակտորները չեն հասել հասցեատիրոջը: «Մեքենատրակտորային կայանները ձևավորման փուլում են, երբ ձևավորվեն այդ կայանները, այդ ժամանակ տրակտորները կհանձնվեն նրանց տնօրինմանը»,- ասել է Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը` մատնացույց անելով բիզնես-ծրագրի մասով բիզնես-պատասխանատուներին, որոնք, սակայն, համառորեն չէին պատասխանում թերթի հեռախոսազանգերին: