25 հուլիսի 2012 - 12:25 AMT
Դոլարն աճել է եվրոյի հանդեպ Հունաստանի համար մտավախությունների ֆոնի վրա

Եվրոյի հանդեպ դոլարի փոխարժեքն աճել է մինչև 1, 2061 դոլար մեկ եվրոյի դիմաց: Ճապոնական արժույթի հանդեպ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 78,19 յեն մեկ դոլարի դիմաց՝ նախորդ սակարկությունների ժամանակ արձանագրված մեկ դոլարի հանդեպ 78,39 յենի դիմաց:

Եվրոյի փոխարժեքի նվազումը կապված է նաև Moody's նոր կանխատեսման հետ ԳԴՀ, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի համար « Ааа»-ից մինչև բացասական, քանի որ պահպանվում է եվրոյի գոտուց Հունաստանի դուրս գալու հավանականությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: