2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 90.3 մլրդ դրամ

2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 90.3 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ապահովել է վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) 21.0% աճ` հասցնելով այն մինչև 90.3 մլրդ ՀՀ դրամ:

Բանկի ակտիվների կառուցվածքում վարկային պորտֆելի (ներառյալ` վարկային գծերը) մասնաբաժինը կազմում է 78.2%: Ընդ որում` 6 հաշվետու ամիսների ընթացքում Բանկի ընդհանուր ակտիվներն ավելացել են 20.6%-ով`ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմելով 115.6 մլրդ ՀՀ դրամ:

2012թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են 99.3 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի դրությամբ ավելանալով 24.0%-ով, ընդհանուր կապիտալը` 16.2 մլրդ ՀՀ դրամ, կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ ՀՀ դրամ:

Ընդ որում` 6 ամիսների արդյունքներով Բանկի եկամուտը մինչև հարկումը կազմել է 647.2 մլն ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 22.5% աճ, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---