ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները վաստակել են 0.5-ական միավոր

ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 7-րդ տուրում հայ շախմատիստուհիները վաստակել են 0.5-ական միավոր

PanARMENIAN.Net - Ջերմուկում ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 7-րդ տուրում 2 հայ շախմատիստուհիներն էլ ոչ ոքի են խաղացել: Լիլիթ Մկրտչյանը միավորներ է կիսել Բահտույագ Մոնգոնտուուլի(Մոնղոլիա) հետ, իսկ Էլինա Դանիելյանը` Ռուան Լուֆեյի(Չինաստան):

Շախմատիստուհիները հավաքել են 3.5-ական միավոր, Դանիելյանը զբաղեցնում է 6-րդ, իսկ Մկրտչյանը` 8-րդ հորիզոնականները:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ցզյու Վենցզյուն (Չինաստան), ով ոչ ոքի է խաղացել Եկատերինա Լանգոյի հետ (Ուկրաինա): Վենցզյուն ունի 5 միավոր: Չին շախմատիստուհիներ Հոու Յիֆանը և Լուֆեյը զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը և ունեն 4.5-ական միավոր:

8-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Չժաո Սյուէի(Չինաստան), իսկ Լիլիթ Մկրտչյանը խաղալու է Եկատերինա Կովալյովսկայան (Ռուսաստան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---