Հայաստանում մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը25 հուլիսի 2012 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում միջազգային կառույցների հետ համատեղ մշակվում է հեղինակային իրավունքները պաշտպանող «Թվինինգ» ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը: Նրա խոսքով, այդ ծրագրով նախատեսվում են բազմապիսի միջոցառումներ, որոնց նպատակն է խախտված իրավունքների վերականգնումը: Ներսիսյանի կարծիքով անհրաժեշտ է նաև ակտիվացնել հայ հեղինակներին, ովքեր նույնպես պետք է պայքարեն իրենց իրավունքների համար: Իրավաբան Ստեփան Խզրթյանը ներկայացրեց մի մոդել, որը կօգնի կայքերից անվճար կերպով օրինական երաժշտություն ներբեռնել: Նա առաջարկում է, որպեսզի երգը ներբեռնելուց առաջ տեղադրվի փոքրիկ գովազդ, որը դիտելուց հետո նոր հնարավոր կլինի ներբեռնել երաժշտությունը: Փոխարենը գովազդի տեղադրումից հեղինակը կստանա գումար: Ըստ իրավաբանի, արդյունքում հայերը կներբեռնեն որակյալ, անվճար ստեղծագործություն, և օրենքի սահմաններում: Հայտնի ռեփեր Հ.Տ. Հայկոն շատ դրական է համարում այդ գաղափարը, նշելով, որ Հայաստանում չկա օրինական ներբեռնելու կուլտուրա, քանի որ դրա համար անհրաժեշտ է գումար մուծել: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արման Աթոյանը նշեց, որ հեղինակային իրավունքների խախտումը միայն Հայաստանում չէ կատարվում և ամբողջ աշխարհում կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ դա կանխելու համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |