Այսօր Լոնդոնում մեկնարկում է կանանց ֆուտբոլի օլիմպիական առաջնությունը

Այսօր Լոնդոնում մեկնարկում է կանանց ֆուտբոլի օլիմպիական առաջնությունը

PanARMENIAN.Net - Լոնդոնյան Օլիմպիադայի առաջին սպորտային իրադարձությունը, նախքան բացման պաշտոնական արարողությունը, կլինի կանանց ֆուտբոլի մրցաշարը:

Առաջինը դաշտ դուրս կգան Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայի հավաքականները, որոնք կհանդիպեն Ուելսի մայրաքաղաք Քարդիֆի «Միլլենիում» մարզադաշտում:

Քարդիֆի ֆուտբոլային խաղին ներկա կգտնվեն մշակույթի նախարար Ջերիմի Հանտը և Ուելսի գործերով նախարար Շերիլ Գիլլանը: 4 այլ խաղեր ևս տեղի կունենան նույն օրը` Գլազգոում և Քովենթրիում, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---