
Հուլիսի 25-ից կգործի Լոնդոնի հիմնական Օլիմպիական օբյեկտները միավորող ճանապարհների ցանցը: Այդ ճանապարհների ընդհանուր երկարությունը մոտ 280կմ է:
Ցանցը ստեղծվել է մարզիկների և պաշտոնական անձանց տեղափոխությունը հեշտացնելու համար, դրա համար փակվել են որոշ խաչմերուկներ, տեղափոխվել են ավտոբուսների կանգառներ և կայանատեղիներ:
Օլիմպիական ճանապարհները կգործեն առավոտյան վեցից մինչև կեսգիշեր, դրանցից կկարողանան օգտվել միայն մարզիկները, հավատարամագրված լրագրողներն ու VIP-անձինք:
Սովորական վարորդներին այդ ճանապարհներով երթևեկելու համար 130 ֆունտի տուգանք է սպառնում:
Լոնդոնի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: