Լոնդոնում Օլիմպիադայի օրերին կարգելվի Wi-Fi անձնական հասանելիությունը

Լոնդոնում Օլիմպիադայի օրերին կարգելվի Wi-Fi անձնական հասանելիությունը

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայի հանդիսատեսին արգելվում է մարզական օբյեկտներ տանել որոշ տիպի գաջետներ, այդ թվում Wi-Fi անձնական հասանելիության անձնական կետեր և սմարթֆոններ, որոնք աշխատում են անլար կապով ինտերնետի «բաժանման» ռեժիմում:

Սառը զենքի և հրազենի, ալկոհոլի և ընտանի կենդանիների հետ մեկտեղ կազմակերպիչները արգելում են տրիբունաներ տանել գրպանի ռացիաներ, ռադիոսկաներներ, լազերային ցուցափայտեր և այլն:

Սա առաջին Օլիմպիադան է, որի ժամանակ նման անսովոր սահմանափակումներ կգործեն:

Միաժամանակ աշխատող Wi-Fi ցանցերը կարող են «փակել» եթերը՝ խանգարելով այլ բջջային հաղորդակցությունների աշխատանքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---