25 հուլիսի 2012 - 17:45 AMT
ԱՄՆ-ում կթողարկվի «լուսանկարչական սարք», որը կտպագրի շոկոլադե լուսանկարներ

ԱՄՆ հրուշակագործները սովորել են քաղցր լուսանկարներ տպել: «Ւնստագրամ»-ի անհավանական հաջողությունը դրդել է նրանց ստեղծել մի լուսանկարչական սարք, որը վայրկյանապես պատկերը տեղափոխում է շոկոլադե սալիկի վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սարքը, որը տպում է «համեղ» լուսանկարները, անվանել են «Կակաոգրաֆ»: «Սա գերազանց նվեր է ծննդյան օրվա, հարսանիքի կամ երեկույթի համար»,-ասվում է արտադրող ընկերության կայքում զետեղված գովազդային հոլովակում: