
WikiLeaks –ի հիմնադիր Ջուլիան Ասանժը վարձել է նախկին իսպանացի դատավոր Բալտասար Գարսոնին որպես իրավախորհրդատու: Այդ մասին հայտնում է Լենտա.ռու-ն:
Գարսոնը հռչակվեց որպես Չիլիի նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետին հայտնաբերած մարդ: 1998թ. իսպանացի դատավորը կալանքի թույլտվություն դուրս գրեց Պինոչետի համար: Գարսոնը հայտնի է նաև այլ աղմկահարույց գործերով: Մասնավորապես, նա պահանջում էր Իտալիայի վարչապետ Բեռլուսկոնիի անձեռնմխելիությունը:
Նախկին իսպանացի դատավորը խորհուրդներ կտա Ասանժին Էկվադորում քաղաքական ապաստան տրամադրելու մասին հարցման քննարկման ընթացքում: