25 հուլիսի 2012 - 18:46 AMT
Օլիմպիադային ծովափնյա վոլեյբոլիստուհիները ավանդական բիկինիի փոխարեն հանդես կգան կարճ տաբատով և տոպերով

Ծովափնյա վոլեյբոլիստուհիների մարզահագուստը զգալի փոփոխություններ կկրի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ:

Ավանդական բիկինիի փոխարեն մարզուհիները հրապարակ դուրս կգան շորտերով և տոպերով, հաղորդում է AP-ն: Դա կատարվել է ի նշան հարգանքի մրցություններում ներկայացված ժողովուրդների ավանդույթների հանդեպ:

Լոնդոնի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը: