25 հուլիսի 2012 - 21:51 AMT
Ջիմ Կոստա. ԱՄՆ-ն օժանդակում է ԼՂ ժողովրդին, քանի որ երկու ժողովուրդներն ընդհանուր հիմնարար գաղափարներ ունեն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Կոնգրեսականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՄՆ-ն օժանդակում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, քանի որ մեր ժողովուրդները հետևում են ընդհանուր հիմնարար գաղափարների` ազատության, մարդու իրավունքների, ինքնորոշման և ժողովրդավարության: Այդ ընտրությունների անցկացմամբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապացուցեց իր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»:

Արցախում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012թ. հուլիսի 19-ին: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 227 մարդ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 102 283, մարված քվեաթերթիկների թիվը` 29 324, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` 72 958: Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47 085 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին` 22 966, իսկ Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն: