26 հուլիսի 2012 - 11:52 AMT
Ադրբեջանցի զինծառայողը հանձնվել է հայ դիրքապահներին՝ սահմանախախտը ձերբակալվել է

Հուլիսի 26-ին` ժամը 06.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիս-արևելյան հատվածում, հատելով ՀՀ պետական սահմանը, հայ դիրքապահներին է հանձնվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Ֆիրուզ Ֆարազովը, հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը :

Սահմանախախտը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:

Ադրբեջանցի զինծառայողի գերության մեջ գտնվելու մասին տեղեկացվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը: