Յուրմալայում տեղի ունեցավ առաջին մրցութային համերգը (վիդեո)

Յուրմալայում տեղի ունեցավ առաջին մրցութային համերգը

PanARMENIAN.Net - Յուրմալայում երեկ տեղի ունեցավ «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի առաջին մրցութային համերգը, որտեղ մասնակիցները կատարել են համաշխարհային հիթեր: Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանը երգեց Էրիկ Քլեփթոնի Change the world երգը, և առայժմ 8-րդ հորիզոնականում է: Այս տարի մրցույթին մասնակցում են 14 երկրի 16 երգիչներ:

Այսօր` ազգային երգի ներկայացման օրը Սուրենը կկատարի Անդրեի «Իմ սերը քեզ» երգը` միանգամայն նոր գործիքավորմամբ:

Մրցույթի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 29-ին: Առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ և «Բյուրեղապակյա ալիք», մեկ մասանկից, ով կարժանանա հանդիսատեսի համակրանքին, կստանա «Ադամանդե ալիք»:

Մրցույթի նախաձեռնողները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է 2002 թվականից, առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:

2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---