Սիրիահայերի համար Հայաստանում առաջնայինը քաղաքացիության և վիզայի խնդիրներն են26 հուլիսի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից վերջերս վերադարձած սիրիահայ գործարար Վազգեն Մեսրոպյանը հավաստիացնում է, որ հայերը Սիրիայի քաղաքական իրադարձություններում չեզոք դիրքերում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեսրոպյանը` նշելով, որ իրենց համար Սիրիայի պայքարը կրոնական չէ. «Սիրիայի մեծ համայնքի մասին մտածելով՝ մենք փորձում ենք չեզոք լինել և չխառնվել քաղաքական հարցերին, հայերը Սիրիայում ամենաշատն են շահագրգռված, որ խաղաղություն լինի»: Մեսրոպյանի ունեցած վերջին` այսօր առավոտյան Հալեպում գտնվող իր բարեկամներից ստացած տվյալներով, Հալեպում իրավիճակը գնալով թեժանում է: Մեսրոպյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդիրներին Հայաստանում, նշեց, որ առաջին խնդիրն իրենց համար քաղաքացիություն ստանալու և վիզայի խնդիրներն են. «Քաղաքացիություն ստանալն այստեղ շատ երկար է ձգվում 4-ից մինչև 6 ամիս, վիզայի հետ կապված նույնպես շատ խնդիրներ են առաջանում, եթե Սիրիայում վիզա չես ստացել, շատ լավ կլիներ, որ այնտեղից եկող հայերի համար արագացված կարգով մուտքի արտոնագրեր տրամադրվեին հենց օդանավակայանում»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» |