Հայաստանն ԱՊՀ երկրների թվում առաջատար է անասունների գլխաքանակի աճով

Հայաստանն ԱՊՀ երկրների թվում առաջատար է անասունների գլխաքանակի աճով

PanARMENIAN.Net - Հայաստանում կենդանաբուծության ոլորտում առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է 2 տոկոս աճ, իսկ տարվա կտրվածքով աճն այստեղ, ըստ նախնական հաշվարկների, սպասվում է 4-5 տոկոսի սահմաններում: Այս մասին հուլիսի 26-ին հանրապետության կառավարության մամլո կենտրոնում հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Վերջին 10-15 տարիների ընթացքում ավելացել է անասունների գլխաքանակը: Խոշոր եղջերավոր անասունների թիվն ավելացել է 28 300-ով, իսկ մանր եղջերավորինը` 58 900-ով: « Հայաստանն ԱՊՀ երկրների թվում անասունների գլխաքանակի աճով առաջատար է»,-ընդգծել է նա:

Այս համատեքստում նախարարը հավելել է, որ աճի նման միտումները շարունակվելու են այս ոլորտում իրականացող մի շարք ծրագրերի հաշվին` արհեստական բեղմնավորում, հանրապետության 6 մարզերում իրականացվող արոտավայրերի oգտագործման արդյունավետության բարձրացման ծրագիր և այլն:

Բացի այդ, ինչպես նշել է Սերգո Կարապետյանը, տվյալ աճը նաև պայմանավորված է նախորդ տարի կաթի գնման բարձր գներով, ինչը դրդել է ֆերմերներին ավելացնել անասունների գլխաքանակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---