Facebook-ը սմարթֆոնի ստեղծման նպատակով համագործակցում է թայվանյան HTC-ի հետ

Facebook-ը սմարթֆոնի ստեղծման նպատակով համագործակցում է թայվանյան HTC-ի հետ

PanARMENIAN.Net - Facebook Inc. աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը սեփական սմարթֆոնի ստեղծման աշխատանքների շրջանակում համագործակցում է թայվանյան HTC Corp. հետ: Սմարթֆոնը կարող է շուկայում հայտնվել արդեն 2013թ. կեսերին, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում տալով Bloomberg-ին:

Աղբյուրի խոսքով` ընկերությունները ծրագրում էին սմարթֆոնը ներկայացնել արդեն այս տարվա վերջին, սակայն ստիպված էին տեղաշարժել ժամանակացույցը, որպեսզի HTC-ին ժամանակ տրվեր այլ ապրանքների մշակման համար:

Facebook-ը նաև սարքի համար նոր օպերացիոն համակարգ է մշակում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---