Հայաստանի նախագահը Լոնդոն է մեկնել Օլիմպիադայի բացմանը![]() 26 հուլիսի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Հուլիսի 27-ին նախագահը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը նույն օրը կմասնակցի նաև Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը: Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին: ![]() ![]() Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |